Մոսկվան լիարժեք հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին երեք առաջնորդների հայտարարությունների:
«Այժմ պետք է զբաղվել տեղում դետալներով, այնպիսի հարցերով, որոնք վերաբերում են սահմանագծմանը և սահմանազատմանը: Հեշտ չէ, բայց լուծվող է: Ռազմական փորձագետները դիվանագետների մասնակցությամբ կարող են համաձայնության գալ փոխադարձաբար ընդունելի լուծումների շուրջ»,-ասել է Լավրովը:
Նա խոսել է նաև հաղորդակցությունների բացման կարևորության մասին՝ նկատելով, որ անհրաժեշտ է հասնել հարավկովկասյան բոլոր պետությունների և նրանց հարևաների շահերի հավասարակշռության: «Դա պոտենցիալ լուրջ տրանսպորտային հանգույց է, որը կարող է ունենալ տարածաշրջանից դուրս եկող նշանակություն»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև նծել է` Մոսկվան անկեղծորեն շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: «Համաձայն ենք, որ ոչ բարիդրացիական բնույթ ունեցող հռետորաբանությունը չի օգնում: Կփորձենք մեր ներդրումն ունենալ, որպեսզի երկու նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվեն կառուցողական արդյունքների նպաստող պայմաններում: Հույս ունեմ, որ այսօր և վաղը Ադրբեջանի ԱԳՆ-ում բանակցությունների ընթացքում կկարողանանք մանրամասն քննարկել այն առաջադրանքները, որոնք առաջ են գալիս երկկողմ հարաբերությունների շրջանակում»,- ասել է Լավրովը: