Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։
«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», — ասել է գործակալության զրուցակիցը:
Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:
«Միջադեպի հանգամանքները պարզվում են», — լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:
Տեղեկություններ կան, որ կրակոցների հեղինակը դեռահաս է, նա արդեն ձերբակալվել է:
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ 9 զոհ կա, 12 տուժած, չորսը վերակենդանացման բաժանմունքում են։ Մահացածներից 8-ը աշակերտներ են, մեկը` ուսուցիչ։ Ըստ որոշ տվյալների՝ ձերբակալվածը 19 տարեկան Իլնազ Գալյավիևն է։
Դատելով կադրերից՝ երեխաները փրկվելու համար թռել են շենքի պատուհաններից։