Search
Close this search box.

Նախագահը նշանակեց ընտրության օրը

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին, տեղեկանում է նախագահի աշխատակազմը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ եւ 93-րդ հոդվածների պահանջները եւ հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց։

Նշենք, որ ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել վարչապետի պաշտոնից։ Քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չպետք է ընտրեր, եւ Հայաստանում կազմակերպվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Please enter a valid URL