Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրուշոն պատմել է, թե ինչպես է 11 տարեկանում հանդիպել Բելլա Քոչարյանին

Սիրուշոյի «Արմատ» հեռուստանախագիծը կրկին եթերում է: Այս նախագծի միջոցով Սիրուշոն ներկայացնում է իր շրջագայությունները եւ դրանց ժամանակ տեղի ունեցած կարեւոր հանդիպումները:

Սիրուշոն այս անգամ ներկայացրել է Լեհաստանում տեղի ունեցած նկարահանանումները:

Starnews.am-ն առանձնացրել է այն դրվագը, որում Սիրուշոն պատմել է, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Բելլա Քոչարյանին, ով այդ ժամանակ առաջին տիկինն էր:

Սիրուշոյի խոսքերով՝ Բելլա Քոչարյանին հանդիպել է Լեհաստանում, երբ ինքն ընդամենը 11 տարեկան էր եւ մասնակցում էր երաժշտական փառատոնի: Նա նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի տիկինն իրեն այդ ժամանակ ասել է. «Դու այնքան նման ես իմ կրտսեր որդուն»:

Ուշագրավն այն է, որ Սիրուշոն այդ շրջանում նույնիսկ չի իմացել, որ Բելլա եւ Ռոբերտ Քոչարյանները կրտսեր որդի ունեն:

Դիտեք 17։22 րոպեից.

Please enter a valid URL