Search
Close this search box.

Այսօր փորձում էին տեսանկարահանել վարչապետի որդուն և անհանգստացնել, դա դատապարտելի է

ԱԺ ԼՀԿ-ական պատագամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս անդրադարձավ նաև այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին:

«Վարչապետն այստեղ չէ, երևի վերաբերմունք է ցուցաբերում…: Այսօր տեսանյութ էր պտտվում, որտեղ փորձում էին տեսանկարահանել վարչապետի որդուն և անհանգստացնել: Դա ինձ տհաճություն է պատճառում, դա դատապարտելի է:

Բայց դա որտեղի՞ց է եկել. ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այն օրվան, որ պաշտոնյաներն արդեն վախենան իրենց ընտանիքների համար, որ որևէ պաշտոնյա գործ անելիս մտածեր, որ ինչ-որ տեղ կարող են նրանց նեղել: Սա է եղել ձեր ձեռքբերումը այս 3 տարիների ընթացքում»,- հայտարարեց Սամսոնյանը:

Please enter a valid URL