Մայիսի լույս 2-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն ստացան, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի խանութներից մեկը գող է մտել։ Նրանք քրեական հետախույզների հետ շտապեցին դեպքի վայր։ Տեղեկությունը ճիշտ էր. խանութ մտած տղամարդը տեղում բռնվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Պարզվեց ինքնությունը՝ Աբովյանի բնակիչ էր, 48 տարեկան։ Նա խոստովանական բացատրություն տվեց՝ հայտնելով, որ գողության նպատակով էր խանութ մտել։ Դեպքի վայրի զննությամբ պարզ դարձավ, որ տղամարդը ներս էր մտել՝ դռան ապակին քարով կոտրելով։ Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ բերման ենթարկվածը մայիսի 1-ին էլ բջջային հեռախոս էր գողացել։ Խանութի տնօրենից հաղորդում է ընդունվել։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։