Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ նա արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում է: Նշվում է, որ երեկոյան Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մայիսի 11-ին, ավարտելով այցի օրը, նախատեսված են Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
Ինչպես հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում: Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին: