Եվրահանձնաժողովը դադարեցնում է տարվա երկրորդ կեսի համար բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութի գնման գործընթացը:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրամիության ներքին շուկայի հարցերով գլխավոր հանձնակատար Տիերի Բրետոնին։
Ըստ Բրետոնի՝ Եվրամիությունը սպասելու է AstraZeneca֊ի շուրջ ծավալվող հետագա իրադարձություններին։