Search
Close this search box.

Պարտքից պետք չէ վախենալ,պետք լինի 1-2 միլիարդ էլ կվերցնենք․ Նիկոլ Փաշինյան

Միջազգային հանրությունը վստահում է մեր կառավարությանը, մենք վստահելի գործընկեր ենք: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես խոսելով պատերազմից հետո միջազգային շուկայից 750 միլիոն եվրոբոնդի թողարկման մասին:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով, եթե Հայաստանը վստահելի չլինի, պարտք չեն տա:

Փաշինյանը նշեց, որ պարտքից պետք չէ վախենալ, եթե օրինակ անհրաժեշտություն լինի, պետք պարտք պետք է վերցնել ու մանկապարտեզներ, նախակրթարաններ կառուցել:

Նա մի քանի անգամ պնդեց, որ պարտքից պետք չէ վախենալ:

Please enter a valid URL