Թուրքի՝ մեզ թշնամի լինել-չլինելը որևիցե մեկի հայտարարութամբ չի որոշվում, դա պատմական իրողություն է: Մենք ասում ենք, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի: Մենք գնալու ենք այդ ճանապարհով: Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքն անընդհատ անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի: Այս մաիսին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, որ երեկ Գեղարքունիքում թեմայի մասին խոսել է քաղաքացիների հետ ու ավելի վստահ է ասում, որ այդ թշնամանքը պետք է կառավարվի: