Search
Close this search box.

Հաղթանակի բանաձևը սա է. նախկին իմքայլական

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար, յուրաքանչյուր հաջորդ տարի ավելացնելով 20-40 մլն ըստ արդյունքների, որի կեսը հատկացնել ժամանակակից հաստոցների ու սարքավորումների ձեռքբերմանը՝ ձեռք բերել աշխարհի ամենաժամանակից հաստոցներն ու սարքերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով վայր է դրել մանդատը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձևավորել ԳՀՓԿ պետական պատվեր ՝ արդյունքի դեպքում կնքել սերիական արտադրության 3-5 տարվա պայմանագրեր ձեռնարկությունների հետ (այս մասը երկար կարելի է գրել):

Ռադիոֆիզիկա, մեքենաշինություն և մի քանի այլ մասնագիտությունների գծով հրավիրել հայազգի և ոչ միայն, աշխարհի լավագույն մասնագետներին, այս մասնագիտություններ գծով սահմանել անվճար կրթություն, պայմանով, որ ավարտելուց հետո նվազագույնը 5 տարի պետք է աշխատեն ոլորտի ձեռնարկություններում:

Սա քայլերից ընդամենը մի քանիսն են, նախընտրական ծրագրերում ներառեք ռազմարդյունաբերությունը ու քչացրեք պաթոսն ու կենացները:

Հաղթանակի բանաձևը սա է»:

Please enter a valid URL