Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացաքում պատգամավորները երկրորդ անգամ կտապալեն վարչապետի ընտրությունը:
Նիստը, ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, մեկնարկելու է ժամը 12:00-ին:
Այսօրվա չընտրությունը կլինի երկրորդն ու վերջինը, ինչից հետո խորհրդարանական ուժերի համաձայնությամբ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում խորհրդարանը կցրվի, կնշանակվեն արտահերթ ընտրություններ:
Եթե որևէ արտակարգ բան տեղի չունենա, հունիսի 20-ին ընտրություններ տեղի կունենան: