Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ: Այս մասին հատնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդիպումները հանրապետության շրջաններում: Օրակարգում պատերազմի պատճառած վնասների հետեւանքները վերացնելն է, ունեցածը գնահատելը եւ անելիքները հստակեցնելը: Այս թեմաների շուրջ են եղել այսօր քննարկումները Մարտունու շրջանի մի շարք համայնքներում:
«Միայն Սիրայից 7000 հոգի մասնակցել են այս պատերազմին, կառավարումն իրականացրել է ամբողջությամբ Թուրքիայի գեներալիտետը եւ Թուրքիայի հատուկ ստորաբաժանումների խմբերը պարբերաբար մասնակցում էին նրանց հարձակողական գործողություններին»,-ասել է նա:
Արայիկ Հարությունյանը եղել է սահմանամերձ դարձած Մաճկալաշեն գյուղում, որը 11 զոհ է տվել 44 օրյա պատերազմում եւ խոսել այն տնտեսական ծրագրերի մասին, որոնք պետք է իրականացնել գյուղում:
Մանրամասները` տեսանյութում: