Search
Close this search box.

Ուշադրություն դարձրեք նկարին. Կարեն Հովհաննիսյան

Թուրքիայում արդեն ակնհայտ է դառնում, որ Էրդողանը ցանկություն ունի դառնալու Թուրքիայի նոր Աթաթուրք։ ՈՒշադրություն դարձրեք նկարին։ Այստեղ ոչ այնքան պատից Էրդողանի նկարի առկայությունն է, այլ հավասարության թաքնված քարոզը։ Աթաթուրքը Թուրքիայի հասարակության համար ամենա , ամենան է, բայց այդ Էրդողանը կարողանում է հասնել նրան, որ հավասարության սկզբունքով իր նկարը ՝ սև ու սպիտակ, նույնաձև շրջանակով հայտնվի ընդունելության սենյակի պատին, այն սենյակի որտեղ ընդունում են եվրոպացի պաշտոնյաին։

Թուրքերը մեծ ուշադրություն են դարձնում այս տեսակ ժեստերի վրա։ Պարզ է, որ Թուրքիայում Էրդողանին սկսել են ընկալել որպես Թուրքիայի հզորության սիմվոլ, քանի որ որտեղ Թուրքիայի զորքը մտել է, այնտեղ գրեթե հաղթել է․․․

Բայց չի կարելի այս ամենն այսքան միանշանակ ընդունել, քանի որ այս ամենը տեղի է ունենում նրա կենդանության օրոք։ Բոլորին պարզ է, որ նա ամենադաժան ձևով պատժում է իր ընդդիմախոսներին, քննադատներին՝ մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ։ Էրդողանի կենդանության օրոք Էրդողանի պաշտմունքը կարող է վերածվել Էրդողանի նկատմամբ ատելության նրա մահից հետո։

Կարեն Հովհաննիսյան

Please enter a valid URL