Թուրքիայի ռազմարդյունաբերության պետական գործակալությունը մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Չոյլույի օդանավակայանում գտնվող Բայրաքթար Աքինջի ուսումնական կենտրոնից իրականացրել է «Աքինջի» հարվածային ԱԹՍ-ի թեստային չորորդ թռիչքը։ «Աքինջի» -ն օդում մնացել է ավելի քան վեց ժամ, համեմատության համար ասեմ, որ 2020թ․ — ի մայիսի 8-ի թեստային թռիչքի ժամանակ այն օդում մնացել է ընդամենը 1 ժամ 02 րոպե, հաջորդ թռիչքին՝ 2 ժամ 26 րոպե ։
Այս հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան։ Նկարում «Աքինջի» -ի կառավարման կենտրոնն է և վայրէջք կատարած «Աքինջի»-ն։
Կարեն Հովհաննիսյան