Search
Close this search box.

Փաշինյանը փոփոխություն կանի՞ իրավապահ համակարգում ․ գլխավոր դատախազը նյարդայնացած է

Սյունիքի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դժգոհություններ է հայտնել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից եւ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից։ Ասում են՝ մտածում է նրանց փոխելու մասին, քանի որ, Փաշինյանի կարծիքով՝ իրավապահ կառույցներն ամեն ինչ պետք է անեին, որ դատարանները կալանքի սանկցիաներ տային ձերբակալվածներին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր իրեն սյունյաց «ողջույններ» էին հղել։

Երեկ մեր լրագրողը դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվել է՝ Նիկոլ Փաշինյանը դժգո՞հ է իրենից՝ այդ գործերի կապակցությամբ, եւ քննարկումներ կա՞ն իրեն փոխարինելու հարցով։ «Ինձ նման բան հայտնի չէ, եթե ձեզ հայտնի է՝ քննարկեք, ով որ քննարկում է, ինձ նման բաները չեն հետաքրքրում»,- նյարդային պատասխան է տվել Դավթյանը, սակայն անակնկալի չի եկել հարցադրումից։ Այսինքն՝ վարչապետը գոհ է Ձեզնից։ «Ես չեմ հարցրել իրեն, որովհետեւ դա էական չէ»: Ինչ վերաբերում է Սյունիքի դեպքերին, ասել է, որ ինքն էլ է դժգոհ դատարանների որոշումներից եւ որոշ գործերով բողոքարկելու է դրանք։

Please enter a valid URL