Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Դատական գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում։
«Նիկոլ Վովայի Փաշինյանի 25.04.2021թ ՀՀ նախագահի կողմից թիվ ՆՀ-80-Ա հրամանագիրը հրապարակելու պահից ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին», — գրված է գործի նկարագրության մեջ։
Այսինքն՝ փաստաբանը դատարանից պահանջում է ճանաչել ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը։
Հայցը վարչական դատարան է ներկայացվել մայիսի 3–ին, այն մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։