Իսրայելը հինգշաբթի հարձակվել է Սիրիայի Ալ Քունեյթրա նահանգում՝ Դամասկոսից 40 կմ հարավ, իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա. հաղորդում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:
Տեղեկատվության համաձայն՝ հարձակման մեջ ներգրավվել են Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռներ, որոնք հարձակվել են սիրիական բանակի կողմից կռվող «Հըզբոլլահ» զորամասերի հրամանատարական կետի վրա:
Զոհվածների և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: