, Shengavit Medical Center / Շենգավիթ Բժշկական Կենտրոն մանկահասակ երեխայի հետ հազիվ հասած ՀՀ քաղաքացուն կենտրոնի աշխատակիցները հրաժարվել են տրամադրել: Պատճառաբանել են, որ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՄԱՆԿԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է: Եվ վերջ: ՀՀ քաղաքացու բազմաթիվ խնդրանքներն անհետևանք են մնացել: Ընդունարանի աշխատակիցները հրաժարվել են անգամ երեխային մի քանի րոպե իրենց մոտ պահել: Քաղաքացին այդպես էլ օգնություն չստանալով, անօգնական վիճակում բժշկական կենտրոնից դուրս է եկել և դրսում հանդիպած քաղաքացիների օգնությունը հայցել:
Այո՛, սա այն նույն բժշկական կենտրոնն է, որտեղ առեղծվածային պայմաններում նորածին մահացավ: Այո՛, սա այն նույն բժշկական կենտրոնն է, որի մանկաբարձների հանդեպ քրեական գործեր էր հարուցվում և, այնուհետև կարճվում: Այո՛, սա այն նույն բժշկական կենտրոնն է, որը նույնականացվում է հանրաճանաչ ՀՀՇ-ԱԺՄ-ԱԺԿ-ՀՀԿ-ԻՔ-ական, նորանկախ Հայաստանում բոլոր իշխանությունների մոտ աշխատող Քոչարյան Շավարշի հետ:
Ի՞նչ ասեմ: Ճանաչեք ձեր հերոսներին և հետևություններ արեք: Ինչպես կասեր դասական Նիկոլ Փաշինյանը՝ зарубите себЯ на носу, որ պատասխան եք տալու ոչ միայն իրավական հարթության մեջ: Բարոյապես եք պատասխան տալու, ինչը շատ դաժան է լինելու:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան — Human Rights Defender of Armenia, ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Քննչական Կոմիտե և մյուսներ, ձեզ հետաքրքրո՞ւմ է այս հաղորդումը, ձեզ հետաքրքրո՞ւմ է ՀՀ քաղաքացու առողջությունը: Եթե այո, ապա գրեք:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան