Հայաստանում աներձագների ինստիտուտը ոնց որ թե դառնում է Չապաեւի ձին, որի բեղերի տակից հստակ ուրվագծվում են պատվիրատուները։ Ու մինչ ողջ հայ իսթեբլիշմենթը զբաղված է երկրի թիվ մեկ աներձագի մտքի հարթաթաթությունները մեկնաբանելով, մեկ այլ աներձագի հանգիստ չի տալիս Գագիկ Ծառուկյանի հանրային վարկանիշը։
Եւ այսպես, Վազգեն Մանուկյանի աներձագ Ավետիք Իշխանյանը, ով իր իրավապաշտպան առաքելությունը ողջ գիտակցական կյանքում հանել է աճուրդի եւ կախված աճուրիդ լոտից՝ որոշել է սեփական խղճի ամպլիտուդի տատանումները, հիմա էլ որոշել է զբաղվել ԲՀԿ նախընտրական ցուցակով։
Մենք հասկանում ենք, որ Վազգենի աներձագ Ավոն, ով, ըստ լուրերի, իր փեսայի հաղթանակի դեպքում իրեն արդեն արդարադատության նախարար էր պատկերացնում, ֆրոյդյան ծանր լոմկայի մեջ է, քանզի ժողովուրդն իր փեսային մերժեց հյուսիսից-հարավ, արեւելքից-արեմուտք, ու հիմա մերժվածների այս բատալիոնը փորձում է գավառական ինտրիգներով կախվել Ծառուկյանի վարկանիշից։ Բայց, ինտրիգը տապալվեց, քանզի շատ էր շուրա-բալագանովյան։
Եւ քանի որ աներձագների կոնգլոմերատը Հայաստանում կարծես թե սկսում է դառնալ ընտանեա-քաղաքական կլուբ, առաջարկում ենք ստեղծել աներձագների արհմիություն՝ անոնիմ ալկոհոլիկների արհմիությունների ոճով, որտեղ բոլոր չստացված աներձագները երեկոյան մեդիտացիա կանեն եւ կանչելով Չապաեւի ձիու հոգուն, կսպասեն իրենց փեսաների աստեղային ժամին։
Խոստանում ենք Ծառուկյան հիմնադրամի կողմից աներձագների արհմիության հաշվեհամարին հատուկ փոխանցում անել՝ աներձագային մեդիտացիայի համար մոմ ու լանդիշ գնելու համար։
Հուսանք, սույն մեդիտացիայից հետո Ավետիք Իշխանյանի մոտ Ծառուկյանի անձի հետ կապած բոլոր կպչուն մտքերը կանցնեն։
Իսկ Նիկոլի հետ համագործակության մասին խոսում են բացառապես նրանք, ովքեր երազում են նման համագործակցության մասին։ Սա էլ, ըստ ֆրոյդի՝ ենթագիտակցական ցանկությունների մասով։
Այնպես որ՝ քուանշ, Վազգենի փեսա Ավո։
Լիաննա Մանուկյան