Search
Close this search box.

Միլիոններով պարգևավճար ստացողները չուզեցին 50․000 դրամ հատկացնել հայրենիքի համար պայքարած ու վիրավորված զավակին

7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ:

«Իմ քայլի» պատգամավորները դեմ քվեարկեցին իրենց աշխատավարձից ամսական ընդամենը 50 հազար դրամ հաշմանդամ դարձած զինծառայողներին փոխանցելու նախագծին ։

Դեմ քվեարկողների թվում էին նաև Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը: Ընդ որում՝ առաջին դեմ քվարկածը հենց Միրզոյանն էր, ով ստանում է ամսական 1 միլիոն 190 հազար 520 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարները չհաշված:

Լենա Նազարյանի ամսական աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ դարձյալ առանց հավելավճարի:

Դուք հասկանում եք ՝ մարդ որքան կարող է ցածրանա ։

Քանի շաքարաքլորից ՝ պետք է զրկված լինի փոքր ժամանակ, որ հիմա 50 հազար դրամ չցանկանա կամ տեսնել ՝ իր հայրենիքի համար պայքարած ու վիրավորված զավակին ։

Եվ սա այն դեպքում ,երբ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները 2017 թվականի ապրիլից մինչեւ 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ստացել են 33 մլն ՀՀ դրամ պարգեւավճար, իսկ 7-րդ գումարման պատգամավորների` 2019 թվականի փետրվարից մինչեւ 2020 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգեւավճարների ընդհանուր գումարի չափը կազմել է 580 մլն ՀՀ դրամ:

Նույն խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ ժամանակին հայտարարել էր․

«Այսինքն, ձրի՞ աշխատենք: Աշխատավարձը պիտի համապատասխանի, մարդիկ չեն ուզում գալ: 580 մլն մի՛ ասա, 100, 200 հազար դրամ ասա: Մարդիկ չեն ուզում աշխատեն, հարգելի՛ս, դուք ուզում եք երկիրը կառավարեն» ։

Այս մտքի հեղինակը հայտնի պարող ՝ Ալեն Սիմոնյանն է ։

Ըստ էության՝ ԱԺ փոխնախագահը կրկնում է նույն այն թեզը, որը կրկնում էր իր գերագույն «հրամանատարը» ։

Հետաքրքրական է քայլիստների հոգեբանությունը ։ Նրանք անհասկանալի անցյալով հայտնվել են ՝ոսկե ձվի վրա ։ Եվ հիմա վախենում են այդ ոսկե ձվի 0,1%-ը կորցնել ։

Please enter a valid URL