Search
Close this search box.

Հորեղբայրս, որ Քարին Տակը թողել, եկել էր պատսպարվել մի գյուղում, մահացավ, նրան հուղարկավորեցինք իր զավակներից հեռու մի տեղ

Նրանք այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր իմ վաղեմի ընկերներից մեկը, որի հետ պաշտոն ստանալուց հետո գրեթե չեմ շփվել, զանգել եւ ինձ հրավիրում էր մի հոբելյանական միջոցառման: Ասացի, որ չեմ գնում միջոցառումների, մարդկանց հետ չեմ կարողանում շփվել: Շատ անկեղծ տոնով հարցրեց՝ ինչ է պատահել, ձայնի մեջ նույնիսկ անհանգստություն զգացի: Բայց դա ինձ ավելի զայրացրեց: Ասացի՝ ամբողջ ցեղս կորցրել է ամեն ինչ, հայտնվել է փողոցում: Իմոնք Քարին Տակում եւ Շուշիում էին ապրում, ապրում էին դարերով:

Իշխանությունները, հավանաբար, լսել են էդ մասին, որ քաղաքներ ու գյուղեր ենք կորցրել, որ Արցախը կորցրել ենք՝ հանձնելով ռուսներին ու թուրքերին, որ 4 հազարից ավելի զոհ ունենք, գերիներ, հարյուրավոր անհետ կորածներ ունենք, նրանց մեջ ընկերներ ունեմ: Ու էս ամենից հետո իշխանության ներկայացուցիչը կարող է հարցնել՝ ինչ է պատահել: Ոչինչ չի պատահել, շարունակեք գոյատևել:

Երկու օր առաջ էլ հորեղբայրս, որ Քարին Տակը թողել, եկել էր պատսպարվել մի գյուղում, մահացավ, նրան հուղարկավորեցինք իր զավակներից հեռու մի տեղ: Իսկ Քարին Տակում առաջին պատերազմում զոհված աղջկա, պատերազմում վիրավորված ու երկար տարիներ այդ վերքերից բուժվող որդու գերեզմաններ

Էդիկ Բաղդասարյան

Please enter a valid URL