«Նիկոլ Փաշինյանի քաղաքական թշվառությունը և հիմարությունը նրանում էր, որ հույսը Արևմուտքի վրա էր դրել և 2 տարի սկանդալներ էր հրահրում Ռուսաստանի դեմ։ Բայց ես նաև չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա։ Ինչի՞ վրա զարմանամ։ Նա լրագրող է, որը նորմալ կրթություն չի ստացել։ Նա սենսացիաներ և ինտրիգներ հորինող լրագրող է։ Նա սովորական շատախոս է։ Նրա համար Իսկանդերի հրթիռը 10%-ով է պայթում
…
Իսկ Հայաստանը` առանց Ռուսաստանի Դաշնության որևէ ապագա չունի։ Հայաստանը առանց Ռուսաստան ի՞նչ է անելու։ Բանակցելու՞ է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, որոնք ամեն օր պաշտոնական մակարդակում խոսում են Հայաստանի տարածքները գրավելու մասին։
Թե՞ Արևմուտքի հետ է բանակցելու։ Արևմուտքը կանգնեցրե՞ց պատերազմը. Ո՞վ կանգնեցրեց պատերազմը. ԱՄՆ ռազմածովային ուժերը՞, Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնը՞, թե՞ ՄԱԿ-ի զորքերը։ Պատերազմը կանգնեցրեց բացառապես Ռուսաստանի Դաշնությունը».
Քաղաքագետ, ՆԱՏԻՎ հատուկ ծառայության նախկին տնօրեն Յակով Քեդմի