Պարոն Տարոն Սիմոնյան և որոշ իր գործընկերներ, դուք ձեզ ընդհանրապես հաշիվ տալի՞ս եք, թե որտեղից ինչ եք խոսում: Ինչքա՞ն կարելի է գալ կանգնել այս ամբիոնիում, անել անպատասխանատու հայտարարություններ, խոսել հայանպաստությունից ու լինել ամենաանհայանպաստ հայտարարություն անողը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը՝ դիմելով ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանին, ով իր ուրախությունն էր հայտնել իմքայլականների՝ հայանպաստ հայտարարություններին վերադառնալը:
Հակոբյանը հայտարարեց, թե իշխող մեծամասնությունը լավ գիտի, թե որտեղ ինչ հայտարարություններ պետք է անի. «Հավաքեք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում, ինչ հայտարարություններ եք անում»: