Search
Close this search box.

Միշուստինի հետ հանդիպումից առաջ ռուսական կողմը Նիկոլ Փաշինյանին լողանալու, սափրվելու, մազերն ու եղունգները կտրելու պահանջներ չի ներկայացրել

Կարևոր «ձեռքբերումներ»՝ հայ-ռուսական հարաբերություններում

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումից առաջ ռուսական կողմը Հայաստանի վարչապետին՝ հնգօրյա ինքնամեկուսացման, լողանալու, սափրվելու, մազերն ու եղունգները կտրելու, այլ հիգիենիկ ու սանիտարական ներգործության ենթարկվելու պահանջներ չի ներկայացրել:

Ընդ որում, Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում այդ հանդիպումը վերնագրվել է իբրև «զրույց», այսինքն` ոչ թե հանդիպում, որտեղ քննարկվում են ընդհանուր հետաքրքրություն ունեցող հարցեր, այլ՝ պարզապես զրույց։ Փաստորեն ռուսական կողմից այս անմեղսունակի հետ Ռուսաստանի Նախագահի հետ հանդիպումները ձևակերպվում են «ընդունելություն», իսկ վարչապետի հետ՝ «զրույց»։

Ի դեպ՝ հանդիպման տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը «բարձր է գնահատում Ռուսաստանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերականգնման համար»։

Ենթագիտակցական հարթությունում նա շարունակում է մնալ 2016 թվականի իր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ Արցախում պատերազմի վերսկսման մեղավորն ու պատասխանատուն Ռուսաստանն է։

Հոսով ենք Ռուսաստանում և ամբողջ աշխարհում նրան վաղուց այլևս լուրջ չեն վերաբերվում։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյան

Please enter a valid URL