«Նիկոլ Փաշինյանը փետրվար ամսից սկսած ունի Էրդողանի և Ալիևի ուղղակի աջակցությունը, իսկ ապրիլից` արդեն նաև Բայդենի ուղղակի աջակցությունը։
Նրանք ամեն ինչ անելու են, որ նա վերընտրվի, որպեսզի Հայաստանը կտրեն Ռուսաստանից և Ռուսաստանը դուրս մղեն Հարավային Կովկասից։ Արդեն պարզից պարզ է, որ ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարությունը պայմանավորված էր Էրդողանի հետ։ Դա է պատճառը, որ Բայդենը իր հայտարարությունից առաջ զանգեց Էրդողանին։
Իսկ Թուրքիան Բայդենի հայտարարության դեմ որևէ հակաքայլ չարեց, որովհետև Ամերիկայի և Թուրքիայի շահերը` Կովկասում համընկնում են. Նրանք անկայունություն են հրահրելու Ռուսաստանի դեմ Կովկասում».
ռազմական փորձագետ, ՌԴ ԳՇ ռազմական հետախուզության գնդապետ Ալեքսանդր Ժիլին