Այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը: Դիլբարյանը իր հրաժարականի կոնկրետ դրդապատճառներին չէր անդրադարձել, բայց դրանց վերաբերյալ թափանցիկ ակնրակներ էր արել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ դրանք «առավելաբար անձնական են և նախընտրական»:
Մեր լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Դիլբարյանը իսկապես անձնական և նախընտրական շահագրգռվածությունից ելնելով է լքել մի կուսակցություն, որի նախագահն էր երկու տարի: Վերջինս ֆինանսապես շատ գրավիչ առաջարկ է ստացել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանից: Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը ավարտած և տեխնիկ-անասնաբույժի մասնագիտացում ունեցող Արզաքանցյանը որոշել է մասնակցել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին, Հայաստանի խորհրդարանը շփոթելով գոմի հետ:
Ասում են՝ Արզաքանցյանը Հայաստան է եկել մի քանի միլիոնով, և որոշել է փողի ուժով մի քանի մադատ գնել: Դե Նաիրինե Դիլբարյանն էլ հաշվել է, որ ավելի գրավիչ է լինել փողատեր Արզաքանցյանի հետ, քան սրանից-նրանից փող մուրող Հովհաննիսյանի:
Ճիշտ է Արզաքանցյանին չի հաջողվի մանդատ գնել, բայց հույս ունենք, որ նրա փողի շուրջ հավաքված մարդկանց կհաջողվի դրանից մի փոքր մաս իրենցով անել: Այնպես որ, Նաիրինե Դիլբարյանն ամեն դեպքում ճիշտ որոշում է կայացրել, և մենք սրտանց հաջողություններ ենք մաղթում նրան` իր այդ խիստ ազգանպաստ գործում:
ArmLife.am