Search
Close this search box.

ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ

Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվելիս: Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:

Auroranews-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից «հիմարություն» անվանեցին ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե իբր «հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ, որը փորձել է անցնել ադրբեջանական կողմ»:

«Նման բան կարող է լինել բացառապես ադրբեջանական քարոզիչների երևակայության մեջ»,-նշեցին ՊՆ-ից:

Նշենք, որ Վազաշեն համայնքը գտնվում է Տավուշի մարզում:

Please enter a valid URL