«Բոլորի համար հստակ է մի բան. Հայաստանում Ղարաբաղի հանձման հետ կապված չեղավ բունտի հզոր ալիք, և այդ ալիքը չսրբեց տարավ Փաշինյանին և իր թիմին մի պարզ պատճառով. 20 տարի Հայաստանում սորոսական և այլ ֆոնդերը քարոզել էին Ղարաբաղի և Հայաստանի պատմության դեմ։ Նրանք Հայաստանի բնակչությունը պառակտել էին և բաժանել էին ըստ դասակարգերի. Աղքատների և ապահովվածների միջև արհեստական բաժանում էին ստեղծել։
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի հիմնական աջակիցներն այն քաղաքների և գյուղերի աղքատ բնակիչներն են, որոնք ունեն հացի խնդիր և հեռու են Ադրբեջանի սահմանից։ Նրանց արժեքներում կարևոր տեղ չի զբաղեցնում Արցախը և նմանատիպ հարցեր … Այդ մարդիկ բավարարվում են Ն. Փաշինյանի «արդարության», «լավ կյանքի» մասին խոստումներով։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը` նման քարոզներով և ընտրությամբ հեշտությամբ կործանվում է պետությունը».
ռազմական լրագրող և վերլուծաբան Ռաստիսլավ Ժուռավլյով