Search
Close this search box.

Սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 3-4-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-6-ը ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 3-04-ի, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ, մայիսի 5-6-ին՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 5-6-ը կնվազի նույնքան:

Երևան քաղաքում՝

Մայիսի 3-ի օրվա երկրորդ կեսին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ, 7-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 4-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Please enter a valid URL