Այսօր՝ մայիսի 2-ին, Բաղդադի միջազգային օդանավակայանը հրթիռակոծվել է։ Այս մասին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը։
Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է օդանավակայանի այն հատվածին, որտեղ տեղակայված են ամերիկացի զինծառայողները: Ինչպես նշում է Al Arabiya-ն, Բաղդադի ՀՕՊ ուժերը առնվազն հինգ հրթիռ են որսացել: