Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։
«Այնպես չի, որ նրանք եկել են, մեր տարածքում են կառուցում: Մեր մեջ պայմանավորվածություն է եղել, որ այդտեղ իրենք էլ չկանգնեն, մենք էլ չկանգնենք, բայց մենք հիմա, որ մի կետի վրա կենտրոնանում ենք, նրանք այնպես են անում, որ գան կանգնեն:
Բացի այդ երբեմն մեր հովիվները այնտեղ կենդանիներին են արածեցնում, դա էլ նրանց դուր չի գալիս, երեւի: Նրանք իրենց տարածքում են կանգնել, դիտակետ են դրել, ինժիներական աշխատանքներ են անում:
Իրենց անմիջապես դիմացն էլ՝ 5-10 մետր հեռավորության վրա էլ մեր բանակն է դնում, փակեն, որ գյուղը չերեւա: Մենք ի՞նչ անենք, մեր ձեռքին բան չկա, դա ՏԻՄ լուծելու հարց չէ: Բայց գյուղացին էլ ասում է՝ մեր տերը դու ես, քեզ ենք ասում, բա ի՞մ տերն ով է:
Մեր բանակային կորպուսի հետ աշխատանքներ ենք տանում, որ վիճակը մեղմացնենք: Գյուղի տարածքում եւ հարակից բոլոր բարձրունքներն հակառակորդի վերահսկողության տակ են, դեռ դելիմիտացիոն աշխատանքներ չեն արվել»,-ասել է համայնքի ղեկավարը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում