Search
Close this search box.

Փաշինյանը ոգևորված նամակ հղեց Բայդենին, իսկ ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ Ցեղասպանության վերաբերյալ Բայդենի խոսքը չունի որևէ իրավական հետևանք

«Մի քանի օր առաջ Փաշինյանը ոգևորված նամակ հղեց Բայդենին։ Ցանկանում էր ասել, թե իբր իմ օրոք Բայդենը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Սակայն արդեն այսօր ԱՄՆ Պետդեպը հայտարարեց, որ Ցեղասպանության վերաբերյալ Բայդենի խոսքը` չունի որևէ իրավական հետևանք։ Նրանք ասում են, որ Բայդենը Ցեղասպանություն բառը ասել է` «մի բան ասելու համար» և սա պաշտոնական դիրքորոշում չէ։

ԱՄՆ Պետդեպը նաև նշել է, որ Ցեղասպանությունը վերապրած Ամերիկայի հայերի ժառանգները չեն կարող դիմել ԱՄՆ դատարաններ` 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածի վերաբերյալ հարցերով Թուրքիայի դեմ։ Հետևաբար, ԱՄՆ-ն հեղափոխությունից և պատերազմից հետո, կրկին ցինիկաբար գցեց Հայաստանին, խաբելով և շահագործելով հայերի դարավոր էմոցիաները, դարձնելով Ցեղասպանության հարցը սակարկության առարկա».

Կասպյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեև

Please enter a valid URL