Search
Close this search box.

Պուտինը նոր օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է Ռուսաստանի պետական ​​և մունիցիպալ ծառայողներին, ինչպես նաև զինվորականներին ունենալ երկքաղաքացիություն կամ կացության թույլտվություն օտարերկրում: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Օրենքը պետծառայողների համար սահմանում է օտարերկրյա քաղաքացիության կամ կացության թույլտվության կամ օտարերկրյա պետությունում մշտական ​​բնակության այլ իրավունքի արգելք:

Արգելքը տարածվում է նաև Ռուսաստանի զինված ուժերի, Ազգային գվարդիայի, Արտակարգ իրավիճակների նախարարության, զինդատախազության, ռազմական քննչական մարմինների, պետական ​​անվտանգության մարմինների, մաքսային ծառայողների, դաշնային հրշեջ ծառայության աշխատակիցների վրա:

Նրանք պարտավոր են գրավոր տեղեկացնել իրենց ղեկավարությանը Ռուսաստանի քաղաքացիությունը դադարեցնելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու մասին:

Please enter a valid URL