Նիկոլ Փաշինյանը երբեք չի պախկվել, ժողովրդի մեջ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ինչու նա չկանգնեց, սյունեցիների հետ չխոսեց՝ դրա փոխարեն նախընտրելով թաքնվել:
Հարցին, թե որտեղ է Փաշինյանը թաքնվել նոյեմբերի 9-ից հետո, Միքայելյանն ասաց, որ պրովոկացիոն հարցերի չի պատասխանի: