Search
Close this search box.

Նախարար Քերոբյանը «մեռած երեխեք» անվանեց պատերազմում զոհված տղաներին, քաղաքացիները հունից դուրս եկան

Ես պատերազմից եկել և դարձել եմ նախարար, այդ ժամանակ ինքս ինձ խոսք եմ տվել, այնպես անել, որ «մեռած երեխեքի» համար ստեղծեմ լավ ու ուժեղ երկիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահե Քերոբյանը:

Ներկա գտնվող քաղաքացիներին անհանգստացրեց, այն, որ նախարարը զոհված տղաներին անվանեց «մեռած երեխեք», ինչին էլ, ի պատասխան, Քերոբյանն ասաց. «Ցանկացած մարդ մեր երկրում «մեռած երեխու» հարազատ ա: Ես իմ աշխատանքով այնպես եմ անելու, որ իրենց հիշատակը վառ պահենք, որը պետք է լինի հզոր տնտեսություն կառուցելով»,- ասաց նախարարը:

Please enter a valid URL