Մենք այսօր ամբողջ բնագծով և՛ մեր կողմից, և՛ ադրբեջանական կողմից դիրքավորված են զորքերը: Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ: Մենք ունենք 520 կմ բնագիծ, որտեղ դիրքավորված զորքեր կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
«Դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի, հնարավորություն ստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել, քննարկման առարկա դարձնել այդ հարցը, արդեն կմոտենան դելիմիտացիային, դեմարկացիային: Այն ժամանակ մեր սահմանն ավելի հստակ կլինի»,-ասաց նա:
Երբ դա կլինի, ԱԱԾ տնօրենի տեղակալը չգիտի: