Ես ամսի 15-ին եմ եղել Սյունիքում: Այս մասին ԱԺ Պաշտպանոթյան ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նստի ժամանակ հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Խոսելով հայտնի ճանապարհահատվածի մասին, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ անցավ ադրբեջանական կողմին, Միքայելյանն ասաց, որ ավտոմեքենայի անիվը թողել է այդ հատվածում, երկու ժամ կանգնել են, ոչ հայ սահմանապահներն են մոտեցել, ոչ՝ ռուս, թուրքեը 100-150 մետեր այն կողմ կանգնած են եղել, հեռադիտակով նայել են ու ինչ-որ բաներ խոսել:
«Մարդկանց անվտանգությունը պետք է ապահովվի: 1993 թվականին օրինակ Պառավաքարում թուրքերը միշտ իջնում էին ու ճանապարհից մարդ տանում, նման դեպքեր եղել են: Հիմա մարդիկ մտահոգ են: Բնակիչը, հայը, ով այդ ճանապարհով անցնում է, պետք է պաշտպանված լինի: Ես երկու ժամ կանգնել եմ, որևէ մեկն ինձ չի մոտեցել»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասաց, որ ինչքան ադրբեջանցիները կարող են տանել, այդքան էլ մենք կարող ենք տանել, սակայն մեզ համար ամենակարևորը հրադադարի ռեժիմի պահպանումն է: