Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը»․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։

Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը։

Այսպիսին է տեսնում նախագահ Քոչարյանը Հայաստանի ապագան, ինչի մասին էլ խոսել էր իր աջակիցների հետ նախորդ հանդիպման ընթացքում։

Please enter a valid URL