Search
Close this search box.

«Ադրբեջանը, փաստորեն, որոշ խողովակներով իր ուղերձն ու մտադրությունները փոխանցել է հայկական կողմին»

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է․ «Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում գերիների վերադարձի դրական տեղաշարժ հաստատ տեղի է ունենալու»։
Եթե հավատալու լինենք ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություն անցկացնելու պայմանավորվածությանը, ապա փաստաբանի նշած 1-2 ամիսը ճշտորեն համընկելու է դրա հետ։
Ադրբեջանը փաստորեն որոշ խողովակներով իր ուղերձն ու մտադրությունները փոխանցել է հայկական կողմին։
Գուցե պատահակա՞ն լինի, որ հունիսի 15-19-ի արանքում Նիկոլ Փաշինյանը հպարտ կեցվածքով դիմի Իլհամ Ալիևին, Ադրբեջանի նախագահն էլ որոշի վախից ենթարկվել Փաշինյանի պահանջին և վերադարձնել հայ գերիների մեծ մասին՝ այդկերպ ինքնաբերաբար մասնակցելով նախընտրական քարոզչությանը։
Իսկ ինքներդ ձեզ հարց տվե՞լ եք՝ ՀՀ այսօրվա բարձրագույն իշխանությանը ձեռնտո՞ւ է, որ բանակցություն վարի և փորձի հիմա վերադարձնել մեր հայրենակից գերիներին, թե՞ այնուամենայնիվ, սպասել ընտրություններից անմիջապես առաջ հարմար առիթի։
Հռետորական հարցադրումներս պատահական չեն»։

Please enter a valid URL