«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նպատակ ունի առաջիկայում լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները, քանի որ նրանց այդպես էլ չկարողացավ ենթարկեցնել: Եվ հիմա քանի որ բոլոր տեսչական մարմինները վարչապետին կից կառույցներ են, նա նաև նպատակ ունի դրանք տանել և միավորել նախարարություններին, ինչպես եղել է նախկինում:
Նախարարները աշխատում էին, հետո իրենց նշանակած կադրը ստուգում էր նախարարության գործունեությունը։ Եվ հիմա Արսեն Թորոսյանը նպատակ է դրել ազատվել տեսչական մարմինների գրասենյակներից ու նոր ձևավորվող տեսչություններում իրենց ցանկալի անձանց նշանակել։ Թե ինչով կավարտվեն աղմկահարույց պաշտոնյայի նկրտումները, դժվար է ասել, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մեկնարկը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում