«Թուրքիան Հայաստանը համարում է թշնամական երկիր` անկախ նրանից, թե ինչ են մտածում Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը` Թուրքիայի վերաբերյալ։ Հայերը Թուրքիայի համար պատմական թշնամի են։ Նրանք հայերին վերաբերվում են ինչպես քրդերին։ Նույնիսկ` ավելի վատ։
Թուրքիան Հայաստանի տարածքները դիտարկում է բացառապես որպես առևտրի, գազի և նավթի տարանցման ուղի` Կասպից Ծովից և Ադրբեջանից` դեպի Թուրքիա` այնտեղով` Եվրոպա։
Դրա համար նրանք օր առաջ ցանկանում են շահագործել Մեղրիի միջանցքը։ Ընդ որում, Հայաստանին ոչ մի գումար չի փոխանցվելու այդ ճանապարհների (միջանցքի) շահագործումից։ Հայաստանը չի կարող շահել այդ ուղիների շահագործումից, քանի որ տնտեսապես լավ վիճակում գտնվող Հայաստանը` Թուրքիային և Ադրբեջանին պետք չէ».
քաղաքագետ, «Քաղաքական վերլուծական խումբ» կազմակերպության ղեկավար Կոնստանտին Կալաչյով