Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով Հայաստանը 5 անգամ պարտվել է. Եվգենի Մինչենկո

«Աշխարհում չկա դեպք, որ հինգ անգամ պարտված ղեկավարը վերընտրվի։ Նիկոլ Փաշինյանի գործողությունների հետևանքով Հայաստանը 5 անգամ պարտվել է։

Նախ` նա ստորագրել է կապիտուլյացիա, հանձնել է տարածքներ, հանձնել Շուշին, ստորագրած փաստաթղթով փաստացի օրինականացրել է հայերի դեմ պատերազմը, գլխատումները և պատերազմի կանոնների խախտումները, ապա օրինականացրել է Ադրբեջանի Զանգեզուրում միջանցք ունենալու հավակնությունները և սահմանագծման հետևանքով Հայաստանից ճանապարհներ, տարածքներ է զիջվել Ադրբեջանին, հետո իր գործողություններով, քարոզներով Հայաստանի անունից այլևս հրաժարվել է Ղարաբաղը հետ բերելու ցանկացած մտքից։

Այս ամենը կարելի է ձևակերպել և համարել հինգ առանձին պարտություն։ Եվ սրանով հասկանալ, թե ինչ կործանարար հետևանքներ է ունեցել իր վարչապետությունը Հայաստանի համար».

Քաղաքական փորձագիտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Եվգենի Մինչենկո

Please enter a valid URL