Search
Close this search box.

Տիգրան Ավինյանն ու Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ու Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավանեսյանը պատվաստումը ստացավ լրատվամիջոցների ներկայությամբ՝ դրանից առաջ անցնելով անհրաժեշտ զննում: Դրանից հետո Ավինյանն ու Ավանեսյանը զրուցեցին լրագրողների հետ:

Բացված մեկ սրվակով կարող է պատվաստվել 10 անձ: Ավինյանը նշեց, որ պատվաստվել են հենց AstraZeneca-ով, քանի որ ամենաշատ սուտ լուրեր հենց այս պատվաստանյութի մասին են տարածվում:

Please enter a valid URL