Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է ․
«Քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշում կայացրեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Հայկ Հեքիմյանը կալանավորվեց։
Նշեմ, որ Հայկի ձերբակալումը 2021թ. ապրիլի 24-ին ճանաչվել էր ոչ իրավաչափ և վերջինս այդ ժամանակահատվածից սկսած գտնվում էր ազատության մեջ։
Ի՞նչ ասեմ։ Խոսքերն ավելորդ են։
Պարզապես «ողջույն»»։
Հիշեցնենք, որ Հայկ Հեքիմյանը Արծվիկ Մինասյանի քրոջ որդին է, նա բերման էր ենթարկվել ի պաշտպանություն սյունեցիների ակցիայի ժամանակ, ապա ձերբակալվել էր եւ նրան մեղադրանք էր առաջադրվել։