Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փաշինյանին հայհոյելու համար զենք ա քաշել վրես. զենքերով ման են գալիս, Նիկոլ են պաշտպանում ». ուշագրավ միջադեպ Վարդենիսում

Մոտ մեկ ժամ առաջ վիճաբանություն է եղել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: ArmLur.am-ի հետ զրույցում Վարդենիսի բնակիչ, 44 օրյա պատերազմի մասնակից Հակոբ Բոխյանը պատմեց, որ վիճաբանություն է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանել-չպաշտպանելու հարցով եւ իր վրա զենք են բարձրացրել նրան վատաբանելու համար:

«Պատերազմը սկսվելուց հետո, ես Ռուսաստանից եկա, պատերազմին մասնակցել եմ, երկիրս պահել եմ: Ես գնացել եմ Օմար, գնացել եմ Ղարաբաղ՝ հանուն իմ հայրենիքի, հետո ինչ որ ես չեմ մահացել: Այսօր մարդիկ կան, որ զենքերով Վարդենիսում ման են գալիս, Նիկոլ են պաշտպանում, ես էլ ասել եմ, որ Նիկոլն իմ համար մարդ չի, հայհոյել եմ: Քանի որ ես տեսել եմ պատերազմի դաշտը, իմ զոհված երեխեքին, հայհոյել եմ, լավ եմ արել», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Please enter a valid URL