Search
Close this search box.

Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ. Աննա Հակոբյան

Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՎԵՏՕ շարժման անդամ Աննա Հակոբյանը։

«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում

2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս եւ տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից:

Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի համար:

Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ»,- գրել է նա։

Please enter a valid URL