Search
Close this search box.

Ադրբեջանում գտնվող հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին

Ադրբեջանում գտնվող հայ գերիները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին: Կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել, տեղեկացել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։

Ամատունին նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ, , իսկ տեսագրությունները կատարվել են վերջին հանդիպումներին և փոխանցվել ընտանիքներին:

ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը հայտնել է նաև, որ հարազատների հետ կապ հաստատելու հնարավորություն տրվել է այն անձանց, որոնց Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից պարբերաբար այցելում են և որոնց գերության փաստը Ադրբեջանը հաստատել է:

Please enter a valid URL