ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշել է 90-ական թվականներն ու քաղաքական գործիչներին զգուշացրել պոպուլիզմից խուսափելու անհրաժեշտության մասին:
«Մենք մոռանում ենք անցած տարիների ու 90-ականների պրակտիկան»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ այն ժամանակ ընտրողներին խոստացվել է ինչ պատահի, սակայն մինչև հիմա չի հաջողվել լուծել մի շարք հարցեր:
Պուտինի խոսքերով, չկատարած խոստումներն անվստահություն են բերում ամբողջ երկրի քաղաքական համակարգի նկատմամբ. «Խնդրում եմ, մի հայտնվեք այն իրավիճակում, որում մեր երկիրը եղել է 90-ականներին: Պատասխանատու ու ազնիվ եղեք մարդկանց հետ»,-ասել է նա՝ խոսելով պետդումայի նախընտրական արշավի մասին: