Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Էրդողանը դատապարտել է Բայդենի որոշումը՝ այն անվանելով անհիմն և նշելով, որ դա չի կարող իրավական հիմք լինել փոխհատուցման պահանջների համար:
Էրդողանի խոսքով «հայկական ենթադրությունների վերաբերյալ ոչ ապացույցներ կան, ոչ էլ դատարանի որոշում»:
Էրդողանի խոսքով, Օսմանյան իշխանությունները հայ բնակչությանը որևէ տեղ չեն արտաքսել, այլ տեղահանել է իր հողի սահմաններում: Նրա խոսքով, անգամ ամերիկյան փաստաթղթերում տեղահանված հայերի թիվը 600 հազար է, իսկ իրականում ավելի քիչ է: Հայերի կողմից կոտորված թուրքերի բազմաթիվ զանգվածային գերեզմաններ կան, բայց գոյություն չունեն հայերի զանգվածային գերեզմաններ:
Թուրքիայի նախագահն ասել է, որ մեկ դար առաջ Հայաստանի բնակչության 80 տոկոսը մուսուլմաններ են, իսկ հիմա նրանք չկան:
Խոսելով ապրիլի 24-ի մասին՝ Թուրքիայի նախագահն ասել է, որ 1915 թվականի այդ օրը փակվել են երկրի դեմ գործող կազմակերպությունները և ձերբակալվել 235 ղեկավարներ: